melstyle

Ա. Բուդաղյան.«Ինչքան շատ շփվեն զինծառայողի հետ հրամանատարն ու սպան, այնքան հեշտ կլինի»

Արտակ Բուդաղյան
Լրագրողական այցի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի Մարտունու N զորամիավորման հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ զրույցում հետաքրքրվեցի, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալիս զինծառայության ընթացքում և, առհասարակ, ինչպիսինն է ներկայիս զինծառայողը:

- Նախկինի հետ համեմատած` ներկա դրությամբ ընդհանուր կրթվածության աստիճանն ավելի ցածր է: Սակայն ընդհանուր կրթվածության պակասը դա դեռ չի նշանակում, որ նրանք քիչ հայրենասեր են, քան կրթություն ստացածները: Խնդիրներ, իհարկե, առաջանում են, համենայն դեպս` նախնական շրջանում, երբ գալիս են բանակ ու չգիտեն, թե դա ինչ է: Գալիս են բանակ հարևանի տղայի, ընկերոջ պատմածներից պատկերացումներ կազմած կամ էլ իրենց պապերի պատմած խորհրդային բանակի պատկերացումներով, ինչը շատ սխալ է, քանի որ լսում են ու մտապահում բացասական կողմերը: Սակայն մտնելով զորամաս՝ նրանք տեսնում են նաև բանակի դրական կողմերը: Նմանատիպ խնդիրների չհանդիպելու համար լավ կլինի, որ զինվորի դաստիարակությունը սկսի հենց մանկապարտեզից, դպրոցից: Բանակը երիտասարդների վերջնական մաքրման, զտման վայրն է: Կոպիտ ստացվեց, բայց դա փաստ է, քանի որ բանակը երիտասարդին տալիս է թե՛ հայրենասիրություն, թե՛ դժվարություն, թե՛ ընկերություն, թե՛ մարդկություն, ինչը օգնում է նրան կառուցել հետագա իր կյանքը:

- Պրն. Բուդաղյան, իսկ այսօր ինչպիսի՞ն են զինվոր-սպա փոխհարաբերությունները:

- Ճիշտն ասած, այսքան ժամանակ որտեղ որ ծառայել եմ, եղել են բացասական կողմեր, բայց ամեն ինչ հարթվող երևույթներ են: Զինվոր-սպա փոխհարաբերություններն իմանալու համար կարող եք ցանկացած զինվորի հարցնել, նա Ձեզ կպատասխանի: Բացասական դեպքեր եղել են, երբ շարքային զինծառայողի անպարկեշտ ծառայությունը ստիպել է սպային փոխհարաբերությունների ոչ ճիշտ հասկացման, եղել է նաև հակառակը: Մեծամասամբ նմանատիպ երևույթներ տեղի են ունենում, երբ զինծառայողի դաստիարակությունը թերի է կամ, կոպիտ ասած, փողոցային դրսևորումներով համեմված: Սակայն կան սպաներ, որոնք չունեն զինվորին մոտեցման համապատասխան մեթոդ: Իսկ որպես զորամասի հրամանատար, շատ վատ եմ վերաբերվում նմանատիպ երևույթներին, անհնարին ոչինչ չկա, զինվորին կամ սպային բացատրելով` նման փոխհարաբերությունների վատթարացումից կարելի է խույս տալ:

- Ինչպե՞ս են պատժվում զինվորն ու սպան նմանատիպ դեպքերում:

- Կանոնադրության համապատասխան՝ նկատողություն, կրկնվելու դեպքում` խիստ նկատողություն, մի ժամանակ կար կալանք, որը հիմա հանվել է: Կապ չունի` սպա է, թե շարքային զինծառայող, պատժվում է:

-Իսկ պատահե՞լ է, որ շարքային զինծառայողին ծեծի ենթարկած սպան կոչումազրկվել է կատարած արարքի համար:

- Մի քանի տարի առաջ եղել է նման դեպք, երբ զինվորական դատարան են դիմել և արդյունքում աստիճանազրկել են սպային՝ կոչումը մայորից իջեցնելով կապիտանի, իսկ զինծառայողը խիստ նկատողություն ստանալով՝ զորացրվել է:

- Պրն. Բուդաղյան, իսկ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում զինվորների հետ՝ մարտական դիրքեր գնալուց առաջ:

- Ունեմ հոգեբան-օգնական, ով աշխատանքներ է տանում, զրուցում զինծառայողների հետ: Հերթափոխի նախապատրաստման ժամանակ կան համապատասխան կարգեր, համաձայն որոնց տարվում են համապատասխան աշխատանքները: Հերթափոխն ավարտվելուց հետո սկսվում է հաջորդ հերթափոխի նախապատրաստումը: Նախապատրաստման ընթացքում զրուցում են նրանց հետ, լինում է, որ ընկճված են լինում, և եթե պրոբլեմատիկ է լինում նրանց հոգեկան վիճակը, ապա հետաձգվում է նրանց՝ մարտական դիրքեր գնալը, իսկ եթե պետք է լինում, անգամ տալիս ենք կարճաժամկետ արձակուրդ: Կա զինծառայող, որն, իրոք, վախենում է, տվայլ դեպքում այդ զինծառայողին ուսումնասիրելուց հետո համապատասխան ստորաբաժանում է ուղարկվում: Բայց նմանատիպ դեպքեր հատուկենտ են լինում:

- Պրն. գնդապետ, ի՞նչ հաճախականությամբ եք լինում դիրքերում:

- Ես ամեն օր 21:00-ից հետո գնում եմ դիրքեր, զրուցում զինծառայողներիս հետ: Հարցուփորձ եմ անում, հետաքրքրվում: Իմ զինվորներն ամեն ինչ ասում են, իրենց հրամանատարից թաքցնելու ոչինչ չունեն: Ես էլ ինձ լավ եմ զգում, որ նրանք` առանց վարանելու, վստահելով ինձ, խոսում են իրենց խնդիրների մասին: Իմ հեռախոսահամարը կա իրենց սերժանտի մոտ, և ցանկացած պահի կարող են զանգահարել ինձ, ինչը հաճախ են անում: Ինչքան հաճախ եմ գնում դիրքեր, այնքան ուրախանում ու գնահատված են զգում իրենց զինծառայողները: Այստեղից հետևություն՝ ինչքան շատ շփվեն զինծառայողի հետ հրամանատարն ու սպան, այնքան հեշտ կլինի: Դա է պատճառը, որ չունենք դասալքության դեպք, քանի որ զինվորը գիտի, որ կարող է վստահել և աջակցություն ստանալ հրամանատարի և սպաների կողմից:



melstyle

Թիթիզ բլոգից մինչև ...


Օրերս ahousekeeper-ի ֆբ-յան գրառումից տեղեկացա, որ ԿՄ-ն իր սերվերները տեղափոխել է Ռուսաստան և ինչ-որ նորամուծություն արել, իբր 6 ամիս մատյանդ չբացելու դեպքում ավտոմատ ջնջում են այն, ինչը ինձ դուր չեկավ: Ներկա պահին զբաղվածությանս պատճառով հաստատ գիտեմ, որ չեմ հասցնի կամ, միգուցե, հարմար չի լինի ԿՄ մտնելն ու անգամ գրառում անելը, բայց այն պահելու համար երևի ստիպված պիտի անեմ դա: Կամ էլ առաջիկայում 6 ամիս ժամանակ ունեմ մտածելու` արդյո՞ք այն ինձ պետք է: Իսկ եթե որոշեմ այն պահեմ, արդեն գիտեմ, որ ուղղվածությունը փոխվելու է Մատյանիս` թիթիզ բլոգից դառնալով նորաթուխ մայրիկի գրառումների հարթակ, քանի որ այնքան բան կա, որ չգիտեմ ու իմանում եմ ժամանակի ընթացքում ու երբեմն զարմանում, որ այդքան էլեմենտար բանը ոնց չեմ իմացել:
Ամեն դեպքում, հնարավոր է` սա վերջին գրառումս լինի այս հարթակում, այդ իսկ պատճառով ասեմ` հաճելի էր ժամանակին զգալ, թե ինչ է բլոգերը, կարդալ այլոց բլոգերն ու կարդացված լինել:
Հ.Գ. Ճիշտն ասած, մի քիչ խամություն արեցի այս մի քանի նախադասությունը գրելիս, կարգավորումներն անելիս, թեգերը գրելիս կամ ընտրելիս: Մի տեսակ կարծես նորաթուխ մայրիկից կրկին վերածվեցի նորաթուխ բլոգերի... Թերևս` առայժմ...
melstyle

Հարկային նոր օրենսգրքի բեռը կրկին ժողովրդի ուսերին

Քիչ առաջ կարդացի ՊԵԿ-ի փոխնախագահի ներկայացրած փոփոխությունների մասին ու որոշեցի ներկայացնել, որ իրականում ժողովուրդը ամեն դեպքում տուժում է:

Եկամտային հարկի տոկոսադրույքների հետ կապված ասեմ, որ հեչ էլ օգուտ չի, հատկապես 150 000 դրամից ավել ստացողների համար: մոտ 2580 դրամով օգուտ կանի մենակ 150 000 դրամ ստացողը, էն էլ էնքան քիչա, կարծես ողորմություն լինի.
Հաշվարկ հին ու նոր ձևերով, եթե աշխատողն աստանում է 150 000 դրամ աշխատավարձ.
Հին հաշվարկ` 150 000-120 000= 30 000
120 000*24.4%= 29280
30 000*26%= 7800
29280+7800= 37 080
Մաքուր աշխատավարձ` 150 000-37 080= 112 920
Նոր հաշվարկ` 150 000*23%= 34 500
Մաքուր աշխատավարձ` 150 000-34 500= 115 500
Այսինքն հին ու նոր հաշվարկով աշխատողն օգուտ է անում 2880 դրամ:
--------------------------------------------------------------------------------------
Իսկ օր.` 500 000 դրամ ստացողը տուժում է: Ներկայացնեմ հին ու նոր հաշվարկը:
Հինհաշվարկ` 500 000-120 000= 380 000
120 000*24.4%= 29 280
380 000*26%= 98 000
29280+98 000= 128 080
Մաքուր աշխատավարձ` 500 000-128 080= 371 920
Նոր հաշվարկ` 500 000-150 000= 350 000
150 000*23%= 34 500
350 000*28%= 98 000
34 500+98 000= 132 500
Մաքուր աշխատավարձ` 500 000-128 080= 367 500
Այսինքն` հին ու նոր հաշվարկի տարբերությամբ աշխատողը տուժում է 4420 դրամով
Հ.Գ. «Մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները կունենան եկամտային հարկի տնտեսումներ...»- էտ ոնց կունենան, եթե հաշվարկներով արդեն իսկ տուժում են? Միգուցե այդ հաշվարկի ձևն էլ միանգամից ներկայացներ Միրումյանը...
Հ.Գ. 2 Էլ չասեմ մնացած մինուսների մասին: Ամեն ձև քաշում են մարդկանց...


http://168.am/2016/09/28/693585.html
melstyle

Պարո՛ն Գրիգորյան, Բաղդադում էլ խուրմա է աճում…

երևանյան բուհերՖեյսբուքյան էջումս մի փոքր հարցում անցկացրեցի կրթաթոշակների վերաբերյալ ու պարզվեց, որ այն մինչ օրս 5 000 դրամ է: Ինչպես տեսնում եմ համալսարաններում գրեթե ոչինչ չի փոխվել, միայն ուսման վարձերն են դարձել աստղաբաշխական թվեր...
Collapse )Ամեն պատի տակ խոսում են կրթական ոլորտի բարեփոխումների մասին, սակայն իրականությունն այլ է, ի վնաս դիմորդների ծնողների՝ «բարեփոխվում» են միայն ուսման վարձավճարները: Դրա վառ օրինակը վերջին օրերին աղմուկ ու խնողների մոտ խուճապ առաջացրած նորությունն էր՝ ԵՊՀ-ում ուսման վարձավճարի 100 հազար դրամով ավելանալը:

Վատն այն է, որ տարեցտարի ուսման վարձավճարներն ավելանում են, սակայն կրթաթոշակներն արդեն 15 տարուց ավել չի փոփոխվել, այն մինչ օրս 5 000 դրամ է: Երբ քույրս էր ուսանող, 90-ականների կեսերին, այն ժամանակ կրթաթոշակի 5 000 դրամն արդարացվում էր, քանի որ Հայաստանը գտնվում էր հետպատերազմյան վերականգնողական շրջանում, իսկ հիմա՞...

ԵՊՀ-ի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը «168 ժամին» միանգամից 100 հազար դրամով ուսման վարձավճարներն ավելացնելը պարզաբանել է նման կերպ.

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսանողները շատ ավելին կարող են վճարել, որովհետև դպրոցներ և մանկապարտեզներ կան, որտեղ ուսման վճարը շատ ավելի թանկ է: Եթե մեր ազգաբնակչությունն իր երեխայի, օրինակ, դպրոցի համար կարող է նման վարձ տալ, ապա, կարծում եմ, որ բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան 400 հազար դրամ պետք է կարողանա տալ»:

Իսկ իր այս անհեթեթությունը հիմնավորման համար օրինակ բերել «Այբ» ավագ դպրոցը, որտեղ, տարեկան վարձը 2 մլն 250 հազար դրամ է, «Արեգնազան» կրթահամալիրում՝ ամսական վարձը 450 հազար դրամ, իսկ «Ալմանախ» կրթահամալիրը՝ ամսական 500 հազար դրամ:

Այսքանը կարդալով հարց է առաջանում՝ պարոն Գրիգորյան ինչպիսի՞ ուսումնասիրություններ եք կատարել ուսանողության շրջանում, ինչպե՞ս եք կարողացել հաշվել ուսանողների ծնողների ֆինանսները, միգուցե մեզ էլ ներկայացնեք մեթոդները, որոնցից օգտվել եք, որ այդքան վստահորեն համոզում եք բոլորին, թե ուսանողի ծնողն ավելի շատ կարող է վճարել…

Բաղդադում էլ խուրմա է աճում… 

Նման պաշտոն գրավող մարդը չգիտի՞, որ 2-3 դպրոցով ոչինչ չի որոշվում, իսկ շրջաններից եկող դիմորդի, մեկից ավել ուսանող ունեցող ծնոնղներն ինչպե՞ս վճարեն, շրջաններում էլ հո «Այբ», «Արեգնազան» ու «Ալմանախ» չկան... Չնայած կարող ենք անգամ բազում օրինակներ բերել հենց երևանյան դպրոցներից երիտասարդների, որոնք խելացի են, սկայն նրանց ծնողները համապատասխան գումարը չունեն, որ կարողանան ուսման տալ իրենց զավակներին:

Այս ամենի պատճառով է, որ սերունդը գնալով անգրագետ է մեծանում՝ ով փող ունի, նա է գնում համալսարան, իսկ ում երեխան խելք ունի, բայց փող չունի՝ մնում է մայթեզրին...

Չեմ զարմանա, որ մնացած բուհերն էլ օրինակ վերցնեն իրենց գործընկերներից և թանկացնեն ուսման վարձավճարները: Էստեղ են ասել՝ կապրենք, կտեսնենք...
melstyle

Ամանորյա ուղերձս... ))

Շուտվանից ոչնչով չեմ կիսվել ու գրել այստեղ... մեղավորը ՖԲ-ն է, չգիտեմ ինչու բավարարվում ենք միայն այնտեղ ստատուս գրելով կամ էլ ինչ-որ մեկի ստատուսի տակ մեկնաբանություն գրելով, բայց հույսով եմ այս տարի ժամանակ կգտնեմ ու գրառումներս ԿՄ-ում կշատացնեմ: 
Բոլորը զբաղված են, Նոր Տարին ու Սբ. Ծնունդն են նշում, ազգս դարձելա ԲՈՒԴիստ էնքան բուդա կերել, հերթը հասել է մայրաքաղաքայինին ու դեսերտին..

Ինչ ասեմ, իմ հարգելիներս, շնորհավոր բոլորիս Նոր Տարին, թող այս տարին լինի հաջողակ, երջանիկ, ժպիտներով լի, արցունքները լինեն միայն երջանկության, խաղաղ տարի լինի, որ մենք էլ հանգիստ լինեն հայ զինվորի համար, մեդիադաշտը լինի գրագետ, լրագրողներին էլ համբերություն ու անաչառություն առաջիկա երկու ամսվա ընթացքում...
Новый-год

melstyle

Մշակութային աղետ երևանյան փողոցներում

Հրանտ Մաթևոսյան
Ամիսներ առաջ, երբ լսեցի, որ երևանյան փողոցներում՝ նստարաններին նստած հայ մեծ գրողների արձաններ են հայտնվել, մի տեսակ դուրս չեկավ էտ գաղափարը, բայց ոչինչ չասացի: Չուզեցի միանգամից պեսիմիստական մոտեցում ցուցաբերեմ մի երևույթի, որը շատերին դուր էր եկել: Մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել Հայ Մեծ գրողների ու դերասանների արձանները, սակայն մեկը մյուսի հետևից էլ որոշ մարդիկ սկսեցին ջարդել Ֆրունզիկի արձանի մատը, ապտակել Չարենցին: Ոմանց արդյունքում խուլիգանության մեղադրանքով բերման ենթարկվեցին, սակայն շուտով ազատ արձակվեցին, արձաններն էլ վերանորոգեցին: Այսօր կարդացի, որ այս անգամ էլ ջարդել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը: Այս անգամ էլ մեղավորը կանչվեց ոստիկանություն և պարվեց, որ նա  ազգությամբ պարսիկ է, ով փորձել է նստել Հրանտ Մաթևոսյանի գիրկը, որ նկարվի, արդյունքում ջարդել է արձանի ոտքը:
Մի տեղ մեղադրելու չէ, պարսիկն ինչ իմանա, թե ում արձանն է, որ նստի կամ չնստի արձանի գիրկը: Ինչ տեսնում են փողոցում, դա էլ կրկնօրինակում են: Եթե, այնուամենայնիվ որոշել են արձանները տեղադրել նստարաններին, ապա նմանատիպ դեպքերից խուսափելու համար արձանի կողքին նաև պետք է լինի վահանակ, որի վրա գրված կլինի, թե ում արձանն է: Արտասահմանցին ինչ իմանա, թե ինչ մեծություն է նա հայ ազգի համար... 

Չնայած կասեք՝ էն որ գիտեն շա~տ հարգանքով են վերաբերվում մեր մեծերին, ուր մնաց չիմացողները...   
Այս ամենից զատ ես մնում եմ իմ կարծիքին.
Հայ Մեծերը պետք է իրենց ստեղծագործություններով հասանելի լինեն մարդկանս, այլ ոչ թե երևանյան նստարաններին նստած արձանների տեսքով...

melstyle

Վեռա Բրեժնևան` լեզբուհի՞

226006 (1)

Կայքերով էի անցնում, մեկ էլ մի նորություն տեսաը, ըստ որի` երգչուհիներ Վեռա Բրեժնևան և Յոլկան լեզբիանկա են: Այդ մասին Վեռա Բրեժնևան գրել է հենց Յոլկայի տվիթերում գրում է wday.ru կայքը: 

Այս մասին կարդալիս  միանգամից հիշեցի, թե ինչ էպոսներ էին հյուսում Բրեժնևայի և հայ էլիտայի հետ միասին անցկացրած բուռն գիշերների մասին: 
Հարց. ու՞մ հավատալ, տեղական, թե արտասահմանյան բամբասանքներին:

melstyle

Մանրուք թվացող կարևորի մասին

ԱՐՑԱԽՄի քանի օր առաջ հերթական անգամ լրագրողակն մի խումբ մեկնեց Արցախ ՊԲ-ի զորամասերից մեկը շրջայցի: Այցը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հոկտեմբերի 24-ին առավոտ վաղ ճանապարհ ընկանք ՊՆ-ին պատկանող «Պազիկ» ավտոբուսներով: Ճանապարհը  երկար էր ու հոգնեցուցիչ: Վերջապես յոթ ժամից հասանք Ստեփանակերտ, որտեղից էլ պետք էի մեկնեինք Մարտունի:  Նախնական պայմանավորվախության համաձայն պետք է գնայինք Արցախի պաշտպանության նախարարություն, որտեղից էլ  սպսյական անձնակազմից մի խումբ մեզ պետք է ուղեկցեր Մարտունու N զորամաս: Իսկ մինչ այդ մի տասը րոպե սպասեցին ՊՆ շենքի դիմացի մայթին, մինչև կկարգավորեին կազմակերպչական գործերը: Այդ ընթացքում ավտոբուսից իջել էինք հանգստանալու և մաքուր օդ շնչելու և մեկ էլ մի տղամարդ մոտեցավ մեզ ու արցախի բարբառով մեր վարորդին հարցրեց: Ցույց տվեցին, թե ով է մեր ավտոբուսի վարորդը, մոտեցավ նրան ու բորբոքված ու պահանջատիրական ձայնով դիմեց նրան. «Էս խի՞ ես ստի կղնըցրել ավտոբուսը, բա հմի ես հունց պասժիրներին վետնեմ ու յեր ունեմ»:  Սկզբից զարմացել էինք, թե ով է նա, այնուհետև տեսանք, որ ընդամենը երթուղային տաքսու վարորդն է: Սկզբից շոկի մեջ էինք, որ հասարակ մի վարորդ պահանջատիրական տոնով մեր ավտոբուսի վարորդից պահանջեց ազատել կանգառի համար նախատեսված հատվածը: Այնուհետև հասկացանք, որ ճիշտը դա է: Զարմացած էինք, որ սովորական մի վարորդ կարողացավ պահանջել, որպեսզի ՊՆ-ին պատկանող ավտոբուսը հանեն կանգառի տարածքից: Հետաքրքրականն այն է, որ  Երևանում անգամ ՊՆ համարանիշով մեքենայի ոչ մի վարորդի չես կարող անգամ ակնարկել, որ նա սխալ վայրում է կայանել: Չէ՞ որ մեզ մոտ դա ըդունված երևույթ չէ:  Այս ամենը տեսնելով՝ հասկանում ես, որ ճիշտը դա է, որ մեր հասարակությունը պետք է պահանջատեր լինի ամեն դեպքում: Բազմիցս եղել եմ Արցախում, արցախցի շատ ընկերներ ունեմ,  բայց այս անգամ կարծես առաջին անգամ տեսնեի քաջ, խիզախ, պահանջատեր ու օրինապահ արցախցու:  Ահա թե ինչպիսին է իսկական արցախցին…

melstyle

Ժամանակը չի բուժում…

վիրավոր սիրտ

«Ժամանակը չի բուժում Այն  ուղղակի վերքերը ծածկում է նոր տպավորությունների, նոր զգացողությունների, կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն, ընկնելով ինչ-որ բանի մեջ, վիրակապը բացվում է, և մաքուր օդը թափանցում  վերքի մեջ՝  պատճառելով նոր ցավ … և նոր կյանք… Ժամանակը վատ բժիշկ է: Այդպես էլ վիրավոր զինվորների պես սողում ենք ողջ կյանքի ընթացքում…Իսկ տարեց տարի հոգում ավելանում է վատ վիրակապված վիրակապերի քանակը»:
Էրիխ Մարիա Ռեմարկ

melstyle

Մարտիրոս գյուղի սբ. Աստվածածին վանք

Մարտիրոսի Սբ. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղից հարավ-արևելք, Նզար լեռան մեջ փորված: Ըստ շինարարական արձանագրության` Ամիր Հասան Պռոշյան իշխանի հրամանով XIIIդ. վանքը կառուցել է Մատթեոս վարդապետը (ճարտարապետ` Գրիգորիկ): Գեղարդի վանքից հետո Հայաստանի երկրորդ վիմափոր վանական համալիրն է. բաղկացած է քառակուսի հատակագծով նախագավթից, նրանից արևելք` երդիկից լուսավորվող ժամատնից, որի հարավային պատից մուտք կա դեպի խաչաձև, անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին (լուսավորվում է գմբեթի փոքր երդիկից): 1292-ին Մարտիրոսի Սբ. Աստվածածին վանքում Մատթեոս վարդապետն Ավետարան է ընդօրինակել և նկարազարդել, որը բավական արժեքավոր է իր բուսական և կենդանակերպ բարձրարվեստ զարդանկարներով, խորաններով և, հատկապես, ավետարանիչների դիմանկարներով, որոնք աչքի են ընկնում դեմքի և շարժումների իրական ու կենդանի արտահայտությամբ` պատկերված իրենց գրիչ-աշակերտներին թելադրելու պահին:    


գ. Մարտիրոս, սբ. Աստվածածնի վանք
Վանքի ներսը
getImage (3)getImage (4)